Կարևոր իրադարձություններ

Շուլցը քննադատել է Էրդողանին Գերմանիայում ժողովրդավարության հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար

03 Ապրիլ, 2016 13:40
Շուլցը քննադատել է Էրդողանին Գերմանիայում ժողովրդավարության հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պահվածքը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից Գերմանիայի դեսպանին կանչելուց հետո՝ գերմանական հեռուստաալիքներից մեկով երգիծական երգ հեռարձակելու պատճառով: Այս մասին գրում է ria.ru-ն:

«Անընդունելի է, որ մեկ այլ երկրի նախագահը պահանջի, որ մենք Գերմանիայում սահմանափակենք ժողովրդավարական իրավունքները, քանի որ ծաղրանկա՞ր են արել»,- հայտարարել է Շուլցը:

Նրա խոսքով՝ երգիծանքը ժողովրդավարական մշակույթի հիմնարար տարրերից է. բոլոր քաղաքական գործիչները, նույնիսկ «Թուրքիայի նախագահը» պետք է հաշտվեն դրա հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին