Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար. «Խուճապի չպետք է մատնվել, մենք ունե՛նք արյուն»

03 Ապրիլ, 2016 13:13
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար. «Խուճապի չպետք է մատնվել, մենք ունե՛նք արյուն»

Aravot.am-ը գրում է.

Այս օրերին սոցցանցերում գրառումներ կան Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արյուն հանձնելու վերաբերյալ: Դրանցից մեկում նշված է, որ այդ քայլին են գնում ` հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողություններ: Aravot.am-ը Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանից հետաքրքրվեց՝ արդյոք արյան կարիք կա՞, մանավանդ սոցցանցերում առկա այդ թեմայով գրառումները կարող են խուճապի տրամադրություն ստեղծել: Տիկին Հայթայանը պատասխանեց, որ նախարարությունը կազմ ու պատրաստ է ամեն իրավիճակին, սակայն եթե մարդիկ հայրենասիրական մղումներով ցանկանում են նման քայլեր անել, իրենք չեն կարող նրանց հետ պահել: «Ի վերջո այդպիսով նաեւ դոնորության մշակույթ է ձեւավորվում, եւ արյուն պահելու տեղ, փառք Աստծո, կա»,-հայտնեց Անահիտ Հայթայանը:

Մանրամասներն` այստեղ 

 

Լրահոս

Դիտել ավելին