Կարևոր իրադարձություններ

Մյասնիկյան պողոտայում` «Իբիցա» հյուրանոցի դիմաց, 35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառին

03 Ապրիլ, 2016 13:31
Մյասնիկյան պողոտայում` «Իբիցա» հյուրանոցի դիմաց, 35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառին

Shamshyan.com-ը գրում է. Այսօր` ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Մառի 14 շենքի բնակիչ, 35-ամյա Արմեն Աբգարյանը իր վարած Mercedes մակնիշի OO-090-AA վրացական նմուշի համարանիշով ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում` «Իբիցա» հյուրանոցային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի, Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի բնակչուհի, 24-ամյա Անի Բարխուդարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Մանրամասներն այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին