Կարևոր իրադարձություններ

Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է մայրուղու վրա

03 Ապրիլ, 2016 13:01
Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է մայրուղու վրա

Lancair IV երկտեղանոց ինքնաթիռը Կալիֆոռնիայում ընկել է մայրուղու վրա՝ մխրճվելով ճանապարհով անցնող ավտոմեքենայի մեջ: Արդյունքում ավտոմեքենայի ուղևորը մահացել է, իսկ հինգ մարդ, այդ թվում՝ ինքնաթիռի օդաչուն և նրա ուղևորը, վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նախնական տվյալներով՝ աղետի պատճառը տեխնիկական անսարքություններն են: Դեպքը տեղի է ունեցել Սան Դիեգոյից ոչ հեռու գտնվող մայրուղու վրա:

Այդ նույն ինքնաթիռը 2000 թվականին վայրէջք էր կատարել մայրուղու վրա՝ շարժիչի խափանման պատճառով, սակայն այն ժամանակ զոհեր չէին եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին