Կարևոր իրադարձություններ

Քանի դեռ Ադրբեջանը չի բախվում իր քայլերի զգալի հետևանքներին, խնդրի լուծման հավանականությունը փոքր է. Ադամ Շիֆ

03 Ապրիլ, 2016 11:35
Քանի դեռ Ադրբեջանը չի բախվում իր քայլերի զգալի հետևանքներին, խնդրի լուծման հավանականությունը փոքր է. Ադամ Շիֆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ իրականացված նոր հարձակումը։

Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

«Ես խորապես մտահոգված եմ եւ դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր սարսափելի հարձակումը, որի հետեւանքով հայկական կողմից զոհվել է 18 մարդ, այդ թվում մեկ երեխա։ Այն, որ այդ հարձակումը տեղի է ունեցել Վաշինգթոնից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերադարձից մի քանի ժամ անց, որտեղ նա հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Բայդենի եւ պետքարտուղար Քերրիի հետ, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի եւ Մինսկի խմբի քաղաքականությունը չի աշխատում։

Քանի դեռ Ադրբեջանը չի բախվում լարվածությունը մեծացնելու եւ բռնությունների իր քաղաքականության ուժեղ եւ զգալի հետեւանքներին, եւ նենգորեն հրաժարվում է համաձայնել շփման գծում միջազգային դիտարկումների մեխանիզմների կիրառմանը, քիչ է հակամարտության լուծման եւ հետագա արյունահեղությունը կանխելու հավանականությունը։

Այդ քաղաքականության իրական զոհը Արցախի ժողովուրդն է, որը պարզապես ցանկանում է ապրել ազատ դիպուկահար կրակոցներից, ականանետային ականակոծումներից եւ իրականացնել իր ինքնորոշման իրավունքը»,-ընդգծել է Ադամ Շիֆը։

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բս դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր սարսափելի հարձակումըացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։ 1994 թվականի հրադադարից հետո սա աննախադեպ սադրանք է Ադրբեջանի կողմից, որի ժամանակ հրթիռակոծվել են նաեւ խաղաղ բնակավայրեր, այդ թվում դպրոց։ Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 կայանքից դպրոցի հրթիռակոծության հետեւանքով մահացել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են:

Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:

Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին