Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,59
    4,89

Կարևոր իրադարձություններ

Կոսովոյում ռումբ են գցել այն շենքի վրա, որտեղ պետք է ելույթ ունենար Սերբիայի վարչապետը

03 Ապրիլ, 2016 11:30
Կոսովոյում ռումբ են գցել այն շենքի վրա, որտեղ պետք է ելույթ ունենար Սերբիայի վարչապետը

Կոսովոյում անհայտ անձինք ռումբ են գցել այն հաստատությունում, որտեղ պետք է ելույթ ունենար Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը: Ինչպես հայտարարել է Սերբիայի կառավարության՝ Կոսովոյի և Մեթոհիի հարցերով գրասենյակի տնօրեն Մարկո Ջուրիչը՝ խոսքը ահաբեկչական հարձակման մասին է: Այս մասին գրում է tass.ru-ն:

«Մոտավորապես ժամը 03:00-ին հարձակում է իրականացվել այն շենքի վրա, որտեղ այսօր՝ ժամը 15:00-ին, պետք է ելույթ ունենար Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը՝ Կոսովոյի և Մեթոհիի բնակչությանն ուղղված ուղերձով: Շենքում ռումբ են գցել, այնուհետև կրակ են բացել ավտոմատ զենքով: Կասկած չկա, որ խոսքը չափազանց վտանգավոր հարձակման՝ ահաբեկչության մասին է»,- ասել է Ջուրիչը:

Ոստիկանության տվյալներով՝ այդ պահին շենքում եղել են բեմը մոնտաժող տասը աշխատողներ, նրանցից ոչ ոք չի տուժել: Ոստիկանության ներկայացուցիչներն այժմ աշխատում են դեպքի վայրում:

 

Լրահոս

Դիտել ավելին