Կարևոր իրադարձություններ

Նախարարների և նրանց կանանց ունեցվածքները

24 Հոկտեմբեր, 2015 20:00
Նախարարների և նրանց կանանց ունեցվածքները

Shabat.am-ը ներկայացնում է նախարարների և նրանց կանանց ունեցվածքները.

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կինը՝ Մարինե Պետրոսյանը հայտարարագրել է 500,000 ՀՀ դրամ տարվա սկզբում, իսկ հարկային տարվա վերջում՝ 1,000000 մլն դրամ, ընդհանուր եկամտի չափը՝1,653,732,00 դրամ: Նախարար Ասատրյանի եկամտի չափը կազմել ՝ 6,095,033,00 դրամ: 

Արտեմ Ասատրյան

 

Սեյրան Օհանյանը կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ

 

Պարզվում է Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի կինը՝ Զարինե Տեր-Պողոսյանն ավելի հարուստ է, նրա ունեցվածքը կազմել է 16,483,472,00 դրամ և 9500 ԱՄՆ դոլար, իսկ նախարար Սարգսյանինը՝ 10,397,039,00 դրամ:

Նախարարի կինը Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոց ՍՊԸ-ն հիմնադիրներից է: 

Նարեկ Սարգսյան 

Այս հնգյակը գլխավորում է Տրանսպորտի և կապի  նախարար Գագիկ Բեգլարյանի կինը՝ Նունե Նիկոլյանի ունեցվածքը կազմել է՝ 20,000,000 ՀՀ դրամ և 3,086,000,00 ԱՄՆ դոլար: Ամենահարուստ Բեգլարյանը, հայտարարագրել է, որպես դրամական միջոց 92,000 ԱՄՆ դոլար և 540,453,000,00 դրամ, եկամուտները հարկային տարում կազմել է 5,044, 123,00 դրամ:

Բեգլարյանների ընտանիքին է պատկանել «Ղարս» ՍՊԸ, ըստ Google որոնողական համակարգի այն եղել է հյուրանոցառեստորանային համալիր, որի հիմնադիրը եղել է նախարարը, այժմ ընկերությունները դադարեցրել է իր աշխատանքները:  

Գագիկ Բեգլարյանը կնոջ՝ Նունե Նիկոլյանի հետ 

Զարմանալի չէ, որ պաշտոնյաների և իրենց կանանց ունեցվածքների միջև տարբերություններ են նկատվում: Քանի որ ըստ օրենքի պաշտոնատար անձանց արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ իսկ պատճառով էլ շատ դեպքերում նախարարները կամ պատգամավորներն իրենց պատկանող ընկերությունները գրանցում են ընտանիքի անդամների անուններով: 

 

Լրահոս

Դիտել ավելին