Կարևոր իրադարձություններ

Բան Կի Մունը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում

03 Ապրիլ, 2016 00:33
Բան Կի Մունը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի առնչությամբ:


Ինչպես տեղեկացնում է РИА Новости  գործակալությունը, այդ մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը:

 

 

«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի մասշտաբային խախտումներից: Նրան հատկապես մտահոգում են ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի՝ այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, մասին լուրերը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին