Կարևոր իրադարձություններ

80-ամյա կինը որոնվում է որպես անհայտ կորած

02 Ապրիլ, 2016 23:37
80-ամյա կինը որոնվում է որպես անհայտ կորած

Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում Է Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Վարդիթեր Սարգսի Սիմոնյանը, ով 2016 թ. մարտի 30-ին, ժամը 15-ի սահմաններում, դուրս Է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել։ Վ. Սիմոնյանի արտաքին նկարագիրն է. հասակը՝ 140-150 սմ, նիհար կառուցվածքով, մազերը՝ ալեխառն, աչքերը՝ շագանակագույն, մաշկը՝ թուխ։ Աջ հոնքի աջակողմյան հատվածում առկա Է սպի: Հագին եղել է կապույտ շրջազգեստ՝ ծաղկանման նախշերով, սև կոշիկներ։ Վարդիթեր Սիմոնյանը տառապում Է հիշողության կորստով, համայնքում նրան ճանաչում են Ռիմա անունով։ Կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010-59-06-21, 0224-2-10-71, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության Նաիրիի կամ մոտակա բաժին: 

 

Լրահոս

Դիտել ավելին