Կարևոր իրադարձություններ

Անցած մեկ օրում Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման մի քանի դեպք է գրանցվել

02 Ապրիլ, 2016 23:27
Անցած մեկ օրում Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման մի քանի դեպք է գրանցվել

Անցած մեկ օրում Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման մի քանի դեպք է գրանցվել: Մի շարք զինված խմբավորումներ փորձել են հարձակողական գործողությունների դիմել կառավարական զորքերի դեմ: Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ահրար աշ Շամ» խմբավորման գրոհայինները ինքնաշեն ռեակտիվ համազարկային կրակի համալիրներից արձակած կրակից հետո փորձել են ներթափանցել Հալեպի Շեյխ Մակսուդ թաղամաս: Երկու ժամ տեւած մարտերից հետո հարձակվողները նահանջել են ելման դիրքեր: Բախումներից զոհվել է քրդական աշխարհազորային ջոկատի մեկ մարտիկ, վիրավորվել 2 խաղաղ բնակիչ»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին