Կարևոր իրադարձություններ

Էստոնիան կոչ է անում դադարեցնել թշնամական գործողությունները ԼՂ հակամարտության գոտում

02 Ապրիլ, 2016 22:59
Էստոնիան կոչ է անում դադարեցնել թշնամական գործողությունները ԼՂ հակամարտության գոտում

Էստոնիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության սրմամբ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարինա Կալյուրանդը:

«Երկու կողմերն էլ պետք է հետևեն իրենց հանձնառություններին և դադարեցնեն թշնամական գործողությունները»,- գրել է Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

 

Լրահոս

Դիտել ավելին