Կարևոր իրադարձություններ

ԼՂՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը դատապարտել է ադրբեջանական սադրանքները

02 Ապրիլ, 2016 20:15
ԼՂՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը դատապարտել է ադրբեջանական սադրանքները

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին երկու տարիներին Ադրբեջանի սաստկացող ռազմական սադրանքներն ու ոտնձգությունները հասան իրենց վերջնակետին՝ վերաճելով պատերազմի տանող լայնածավալ ռազմական արկածախնդրության: Մինչդեռ, սթափ բանականությունը վաղուց հուշում էր սաստել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: Միթե այժմ էլ միջազգային կառույցներն ու Մինսկի խմբի համանախագահ պետությունները, «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության օրինակով, կշարունակեն իրենց «դիվանագիտությունը»: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը պահանջուÕ ´ է անել ավելին, քան կողմերին միևնույն նժարի վրա դնելը:

Որքան էլ արդարացի է միջազգային հանրությանն ուղղված մեր պահանջն ու ակնկալիքը, այդուհանդերձ պետք է ապավինենք մեր ուժին:

Խոր երախտագիտությամբ, հույսով ու հավատով ենք լցված թշնամուն դիմագրավող մեր բանակի զինվորների ու սպաների հանդեպ: Աստված պահապան»:

 

Լրահոս

Դիտել ավելին