Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զինուժի և տեխնիկայի կորուստների մասին

02 Ապրիլ, 2016 17:27
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զինուժի և տեխնիկայի կորուստների մասին

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի հետևանքով զոհվել է ադրբեջանցի 12 զինծառայող։ Այդ մասին հաղորդվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:

 

Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական բանակը մարտերի հետևանքով կորցրել է 1 Մի-24 ուղղաթիռ և 1 տանկ:

 

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԼՂՀ զինուժը շարքից հանել է հակառակորդի 3 տանկ, 2 ռազմական ուղղաթիռ և 2 անօդաչու թռչող սարք:

 

Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև անօդաչու թռչող սարքեր և տանկեր։
 

 

Լրահոս

Դիտել ավելին