Կարևոր իրադարձություններ

Մարդինում թուրք զինվոր է սպանվել

02 Ապրիլ, 2016 17:16
Մարդինում թուրք զինվոր է սպանվել

Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Քըզըլթեփե գավառում Քրդական բանվորական կուսակցության անդամներն ականապատված մեքենայով հարձակում են իրականացրել զորամասի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Հարձակման ժամանակ մեքենայի պայթեցման հետևանքով զոհվել է մեկ զինվոր և մեկ քաղաքացիական անձ:

11 մարդ վիրավորվել է, որոնց թվում երեքը երեխաներ են:

Պայթյունի հետևանքով զգալի վնաս են կրել շրջակայքում գտնվող շինություններն ու կայանած մեքենաները:

 

Լրահոս

Դիտել ավելին