Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

02 Ապրիլ, 2016 17:01
Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։

Այդ մասին հայտնել է «Բելառուս 1» հեռուստաալիքը, ըստ որի՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումները։ Իլհամ Ալիևը Լուկաշենկոյին ներկայացրել է միջադեպի շուրջ բոլոր հանգամանքները։

Բելառուսի նախագահը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին