Կարևոր իրադարձություններ

Արցախում վիրավորված սահմանամերձ Մատաղիսի գյուղապետին վիրահատում են

02 Ապրիլ, 2016 15:06
Արցախում վիրավորված  սահմանամերձ Մատաղիսի գյուղապետին վիրահատում են

Արցախում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի հարձակողական գործողությունների ընթացքում վիրավորվել է սահմանամերձ Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը: Նա այժմ գտնվում է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում: Զավեն Ավանեսյանին այս պահին վիրահատում են, նա հրազենային վիրավորում է ստացել մեջքի շրջանում։

Նշենք, որ Ստեփանակերտի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են գտնվում երկու վիրավոր երեխաները:
 
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արևելյան ու հյուսիսարևելյան ուղղություններով։ Զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաև հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր ։ Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ-ն ոչնչացրել է հակառակորդի 2 ուղղաթիռ, երեք տանկ, երկու անօդաչու սարք: Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ-ն ոչնչացրել է հակառակորդի 2 ուղղաթիռ, երեք տանկ, երկու անօդաչու սարք։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին