Կարևոր իրադարձություններ

Միջազգային հանրության անհասցե հայտարարությունները հանգեցրեցին Ալիևի ագրեսիվ և լկտի պահվածքին. Վահրամ Բաղդասարյան

02 Ապրիլ, 2016 15:07
Միջազգային հանրության անհասցե հայտարարությունները հանգեցրեցին Ալիևի ագրեսիվ և լկտի պահվածքին. Վահրամ Բաղդասարյան

Հերթական անգամ ականատեսն ենք լինում ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության, որը միտում ունի ապակայունացնելու իրավիճակը: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ ասել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան։
 

«Սա ահաբեկչություն է Արցախի ժողովրդի և միջազգային հանրության դեմ: Համոզված եղեք, որ ցանկացած սադրիչ գործողություն, որն իրականացնում է հակառակորդը ստանում է համաչափ պատիժ: Մեր Բանակը, սպայական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, մեր զինվորների մարտունակությունն ու պատրաստակամությունը այնքան բավարար են, որ, միջամտություններ չլինելու դեպքում, հայկական կողմը շատ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանին կպատճառի անդառնալի կորուստներ, որոնք շատ դառը հետևանք կունենան հակառակորդի համար:
 

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահներին հանդես գալ հասցեագրված համապատասխան հայտարարություններով, որոնք կսաստեն հակառակորդի ագրեսիվ և լկտի պահվածքը: Ալիևի խուսափողական և արհամարհական քաղաքականությունը, որը մինչ այս նա ցուցաբերել է Մինսկի խմբի առաքելության և հայտարարությունների նկատմամբ, անթույլատրելի է: Անպատժելիության զգացումը և միջազգային հանրության անհասցե հայտարարությունները հանգեցրեցին Ալիևի կողմից ցուցաբերվող ակնհայտ արհամարհանքի, հարձակողական, ագրեսիվ և լկտի պահվածքի բացահայտ դրսևորման և առաջին հերթին հենց միջազգային հանրության և սեփական պարտավորությունների հանդեպ: Մենք դատապարտում ենք ռազմական ցանկացած գործողություն, բայց և ոչ մի քայլ անպատասխան չի մնալու»,- նշել է  Վահրամ Բաղդասարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին