Կարևոր իրադարձություններ

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության կոչը

02 Ապրիլ, 2016 13:42
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության կոչը

ՄՀՆՋ վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը հանդես է եկել հետույալ հայտարարությամբ.

«Հարգելի հայրենակիցներ, կոչով դիմում ենք Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության տարածքային բոլոր ստորաբաժանումներին.

Հաշվիառնելով Ադրբեջանի սանձարձակ գործողությունները Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով, անհրաժեշտ է հաշվառել եւ իմի բերել անդամների ստույգ քանակը եւ բերել բարձր մարտական պատրաստականության,

Պարբերաբար կապ հաստատել եւ զեկուցել կենտրոնական գրասենյակ՝ ք. Երեւան, Մոսկովյան 5,

Պատրաստ լինել առաջին իսկ կանչով հավաքվել կենտրոնական գրասենյակում՝ իրենց հետ ունենալով առաջին իսկ անհրաժեշտության պարագաներ եւ երեք օրվա սնունդ»:

 

Լրահոս

Դիտել ավելին