Կարևոր իրադարձություններ

Դիանա Գրիգորյանը՝ սցենար գրելու համար ամիսը 3-ից 4 միլիոն դրամ ստանալու մասին

24 Հոկտեմբեր, 2015 15:20
Դիանա Գրիգորյանը՝ սցենար գրելու համար ամիսը 3-ից 4 միլիոն դրամ ստանալու մասին

Life.panorama.am-ը գրում է. Երեկ համացանցում լուրեր էին տարածվել, ըստ որոնց սցենարիստ Դիանա Գրիգորյանին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ (մեջբերում ենք)՝ «Այնպես է ստացվել, որ Դիանա Գրիգորյանի մասին խոսում են ավելի շատ, քան Սահմանադրական փոփոխություններից: Այսօր բոլորին հետաքրքրում է թե «Հարազատ թշնամի», «Դժվար Ապրուստ», հիմա էլ «Առաջնորդները»  սերիալի սցենարիստի, «Առաջնորդերը»-ի գլխավոր դերակատարներից մեկի ամեն քայլն ու շարժումը, մասնավորապես, թե ինչքան է վաստակում նա: Եվ այսպես այսօր մեկի հետ էի խոսում, ով, ի դեպ, ժամանակին աշխատել է Արմենիա թիվիում և ահա թե ինչ է ասում նա. «Դիանան մենակ սցենար գրելու համար ամսեկան 3-ից 4 միլիոն դրամ է ստանում, իսկ գլխավոր դերակատարման համար ամսեկան 10000 դոլար: Չգիտես էլ, հավատաս թե չէ, սակայն այս լուրը մի փոքր մտորելու տեղ է տալիս. Իսկ ինչքան են ստանում մեր ակադեմիկոսները»»: Այս լուրերի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակովLife.panorama.am-ը կապ հաստատեց Դիանա Գրիգորյանի հետ, ով նշեց.

diana4

«Ես ոչինչ չեմ ուզում այդ թեմայի շուրջ ասել, ես շատ ուրախ եմ, որ մարդիկ իրենց համար զբաղմունք են գտնում եւ զբաղվում են: Լավ է, որ ես կարողանում եմ մարդկանց զբաղեցնել, կարծում եմ, որ դա մեծ բան է, քանի որ այսօր պարապությունը շատ է: Իհարկե, շատ կցանկանայի, որ Հայաստանում վիճակը այնքան լավ լիներ, որ պարապ մարդիկ չլինեին, ես էլ այդքան գումար ստանայի, բայց քանի որ պարապ մարդիկ շատ են, ես էլ այդքան չեմ ստանում, ուրախ եմ, որ մարդիկ կարողանում են զբաղվել, իրենց օրը լցնել...»:

Ամբողջությամբ` այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին