Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    571
    583

  • RUB

    6,17
    6,42

Կարևոր իրադարձություններ

Աճել է ԱԷԿ-ի արտադրած հոսանքի քանակը

24 Հոկտեմբեր, 2015 15:12
Հեղինակ՝ Նարեկ Սարգսյան
Աճել է ԱԷԿ-ի արտադրած հոսանքի քանակը

Գաղտնիք չէ, որ էլեկտրաէներգիայի սակագնի վրա զգալի ազդեցություն ունեն հոսանքի արտադրման տեսակները: Այս տարի նկատվում է էժան հոսանքի արտադրության ծավալների աճ, ինչն էլ ստեղծում է նպաստավոր պայմաններ էներգահամակարգում, մասնավորապես բաշխիչ ցանցերում խուսափելու նոր ֆինանսական ճեղքվածքների ձևավորումից։

2015-ի 8 ամիսների տվյալներով, ավելացել է ինչպես ատոմակայանում, այնպես էլ հիդրոկայաններում արտադրված հոսանքի քանակը (ԱԷԿ-ի դեպքում աճել է ավելի քան 9 տոկոսով, իսկ հէկերի դեպքում՝ շուրջ 11 տոկոսի սահմաններում)։

Առաջիկա ամիսներին այս հարաբերակցությունը կարող է որոշակի փոփոխության ենթարկվել՝ ի վնաս էժան հոսանքի արտադրությանքանի որ վերալիցքավորման և վերանորոգման նպատակով սեպտեմբերի 18-ից դադարեցվել է հոսանքի արտադրությունը ատոմակայանում։ Վերջինս կանգառի վիճակում կլինի մինչև հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկիզբ։

Ինչևէ, էներգաարտադրության կառուցվածքում հիշյալ դրական փոփոխությունները լավ հիմք են ստեղծել հոսանքի գնի վրա ճնշումը թուլացնելու համար։ Օգոստոսից 1-ից գործողության մեջ մտած սակագները թույլ կտան փոխհատուցել նախորդ տարիներին բաշխիչ ցանցերում կուտակված կորուստները։ Այսինքն նախկինից մնացած 22 մլրդ դրամ պարտքերի խնդիրը հաջորդ սակագնային տարում դուրս կգա օրակարգից։

Հաջորդ սակագնային տարում ազդեցություն կունենա գնաճը։ Որքան էլ այս տարի Հայաստանում գնաճային էական դրսևորումներ չեն սպասվում, այնուհանդերձ ակնկալվում է սպառողական ապրանքների 4 տոկոսին մոտ թանկացում։ Միաժամանակ շատ ավելի մեծ կարող է լինել ճնշումը հոսանքի սակագների վրա՝ էներգաարտադրության ոլորտից։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին ջերմային կայաններում արտադրության թանկացմանը։ Սույն տարում հաջողվեց խուսափել ջէկերում արտադրվող հոսանքի գնի ավելի կտրուկ բարձրացումից։ Այդպիսի հնարավորություն ստեղծվեց սահմանին Հայաստանին մատակարարվող գազը 25 դոլարով էժանացնելու շնորհիվ։ Եթե այդպես չլիներ, ապա կառաջանար գազամատակարարման ներքին սակագների բարձրացման անհրաժեշտություն։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին