Կարևոր իրադարձություններ

Թանկ հաճույք. Ամալ Քլունին և Հիլարի Քլինթոնը 600 դոլար են տալիս սանրվածքի համար

02 Ապրիլ, 2016 11:44
Թանկ հաճույք. Ամալ Քլունին և Հիլարի Քլինթոնը 600 դոլար են տալիս սանրվածքի համար

Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին և ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, ինչպես լրագրողները պարզել են, իրենց սանրվածքների վրա 600-ական դոլար են ծախսում: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:

Մամուլի ներկայացուցիչները հետևել են՝ որտեղ են հարդարվում հայտնիները: Նրանք օրերս Ամալ Քլունիին տեսել են նյույորքյան John Frieda գեղեցկության սրահում, որտեղ նրա սանրվածքով զբաղվել է «աստղային» վարպետ Սերժ Նորմանը:

«Սրահում բոլորը նրան նկատեցին, բայց ոչ ոք ցույց չտվեց: Նա իրեն լրիվ թուլացած էր պահում, մուտքի մոտ նրան Mercedes էր սպասում»,- ասում են ականատեսները:

Ամալ Քլունին

Амаль Клуни

Սերժ Նորմանը հայտնիների շրջանում սիրված վարպետ է: Նրա հաճախորդների թվում են՝ Ջուլիա Ռոբերթսը, Սոֆիա Վերգարան, Սառա Ջեսիկա Փարքերը, Ժիզել Բունդխենը:

Амаль Клуни

Ավելի վաղ մամուլը գրում էր Հիլարի Քլինթոնի սանրվածքի մասին, որը նույնպես արժենում է 600 դոլար: Page Six-ի հաղորդմամբ՝ Քլինթոնը հարդարվում է Մանհեթենի Bergdorf Goodman հանրախանութի շենքում գտնվող John Barrett սրահում: Այնտեղ Հիլարին գնում է մեծ թվով թիկնապահների հետ, մի քանի ավտոմեքենայով: Այս շաբաթ, օրինակ, Քլինթոնը սրահ է ժամանել 4 սև ավտոմեքենաներից շարասյունով, իսկ ականատեսը պատմել է. «Հիլարի Քլինթոնն այսօր առավոտյան փակել է երթևեկությունը փողոցում, նրանք սպասում էին, մինչև նրա սանրվածքը անեին»:

Հիլարի Քլինթոնը

Хиллари Клинтон

Քլինթոնի մազերով զբաղվում է հենց սրահի տերը՝ Ջոն Բարեթը: Նշենք, որ 600 դոլար արժե միայն սանրվածքը, նույնքան արժե ներկելը:

Хиллари Клинтон

 

Լրահոս

Դիտել ավելին