Կարևոր իրադարձություններ

Ժամանակն է, որ ԵԱՀԿ ՄԽ–ն բաց աչքերով նայի իրողությանը՝ Բաքուն թքած ունի համանախագահների դիրքորոշումների վրա. Ա. Զաքարյան

02 Ապրիլ, 2016 11:44
Ժամանակն է, որ ԵԱՀԿ ՄԽ–ն բաց աչքերով նայի իրողությանը՝ Բաքուն թքած ունի համանախագահների դիրքորոշումների վրա. Ա. Զաքարյան

 

ԵԱՀԿ ՄԽ համար այլևս ժամանակն է մի կողմ դնել դիվանագիտական պարիտետները և բաց աչքերով նայել իրողությանը. Facebook-ի էջում գրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
 

«ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահությունը պաշտոնապես պետք է արձանագրի, որ իր միջնորդական ջանքերին զուգահեռ Ադրբեջանը բացահայտ կերպով փորձում է իրավիճակը՝ պարբերաբար խախտվող հրադադարի ռեժիմից վերածել չհայտարարված պատերազմի։
 

Դրանով Բաքուն ( ամենայն հավանականությամբ Անկարայի դրդմամբ) պաշտոնապես թքած ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այսինքն՝ պաշտոնական Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի դիրքորոշումների վրա։ Այս իրավիճակում հայկական զինուժի ցանկացած կանխարգելիչ գործողություն պետք է արժանանա համանախագահների բացահայտ աջակցությանը, որպես միջազգային ձևաչափն ու նրա խաղաղարար ջանքերը պաշտպանող միակ իրական երաշխիք։
 

Պաշտոնական բաքվի քաղաքական լկտիությունը ղարաբաղյան հարցում պետք է արժանանա համապատասխան գնահատականի»,-գրել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին