Կարևոր իրադարձություններ

«Այո»-ի շտաբն առաջին նիստը գումարեց. Հովիկ Աբրահամյանը կունենա 6 տեղակալ

24 Հոկտեմբեր, 2015 15:13
«Այո»-ի շտաբն առաջին նիստը գումարեց. Հովիկ Աբրահամյանը կունենա 6 տեղակալ

«Ա1+»-ը գրում է. 

Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվեց Սահմանադրական հանրաքվեի կենտրոնական շտաբի առաջին նիստը: Այն վարում էր շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նիստից հետո ՀՀԿ անդամները խուսափում էին մեր հարցերի պատասխաններից՝ ընդամենն ասելով, թե քննարկել են կազմակերպչական հարցեր: Նիստին մասնակից Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ոչ միան ոչ մի հարցի չպատասխանեց, այլեւ հայտարարեց, որ բացարձակ ասելիք չունի: ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը միայն ասաց, որ ընդհանուր կազմակերպչական հարցեր են քննարկել:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում նաեւ հավելեց, որ մարզային կառույցների ղեկավարներ դեռ չեն նշանակվել: Իսկ թե ինչպես են քարոզչությունն անցկացնելու, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Կտեսնեք»: Թեեւ տեղական ինքնակառավարման մարմինները քարոզչական պաստառների տեղադրման համար արդեն հատկացրել են համապատասխան վայրեր, սակայն ՀՀԿ-ն դեռ ոչ մի պաստառ չի փակցրել:

ՀՀԿ գրասենյակից վերջում դուրս եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ա1+»-ի հետ զրույցում նա նախ ասաց, որ կպատասխանի միայն մեկ հարցի: Նա մասնավորապես ասաց, որ արդեն վերջնականորեն ձեւավորել են շտաբը, ունեն 6 տեղակալ: Թե ովքեր են նրանք, վարչապետը չասաց՝ ավելացնելով. «Քննարկել ենք նաեւ մեր շտաբի կառուցվածքը, մեր ապագա անելիքները»:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին