Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում վերջին iPhone-ի գինը 100 դոլարով ընկել է՝ վաճառքի մեկնարկից օրեր անց

02 Ապրիլ, 2016 11:16
ԱՄՆ-ում վերջին iPhone-ի գինը 100 դոլարով ընկել է՝ վաճառքի մեկնարկից օրեր անց

Ամերիկյան Walmart ընկերությունը, որին է պատկանում հանրախանութների՝ աշխարհի ամենամեծ ցանցը, ուրբաթ զեղչ է հայտարարել Apple և Samsung ընկերությունների արտադրության վերջին մոդելների համար: Դրանց թվում են՝ iPhone SE-ն, որի պաշտոնական վաճառքն ԱՄՆ-ում սկսվել է մարտի 31-ին: Այս մասին հայտնում է TASS-ը:

Walmart-ի հաղորդագրության համաձայն՝ զեղչերը կգործեն մինչև հունիսի վերջը: Դրանք տարածվում են iPhone 6s և iPhone 6s Plus և Samsung Galaxy 6 և 7 ֆլագմանական սմարթֆոնների վրա: Apple-ի ապրանքները վաճառվում են սահմանված գնից 100 դոլարով էժան, իսկ հարավկորեական մրցակցինը՝ 150 դոլարով էժան:

Զեղչերը հասանելի են AT&T, Verizon և Sprint բջջային օպերատորների հաճախորդներին:

 

Լրահոս

Դիտել ավելին