Ադրբեջանի այս հանցագործ գործունեությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով ահաբեկչություն է Ղարաբաղի ժողովրդի և Մինսկի խմբի համանախագահ յուրաքանչյուր երկրի նկատմամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ներկայումս սահմանին տիրող իրավիճակին:
«Սա ահաբեկչություն է և Ղարաբաղի ժողովրդի և բանակցային գործընթացի և Մինսկի խմբի յուրաքանչյուր երկրի՝ և Ռուսաստանի, և Ֆրանսիայի, և ԱՄՆ-ի նկատմամբ: Ալիևի նման լկտի պահվածքը արդյունք է նաև միջազգային հանրության երբեմն, մերթընդմերթ հնչող անհասցե գնահատականներին»,- ասաց նա և նշեց, թե Մինսկի խումբը չի կարող այս ամենին չարձագանքել: