Կարևոր իրադարձություններ

Օբաման անհանգստացած է ԶԼՄ-ների հանդեպ թուրքական իշխանությունների «որոշ գործողությունների» պատճառով

02 Ապրիլ, 2016 10:13
Օբաման անհանգստացած է ԶԼՄ-ների հանդեպ թուրքական իշխանությունների «որոշ գործողությունների» պատճառով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ անհանգստացած է թուրքական ղեկավարության որոշ գործողությունների պատճառով, մասնավորապես՝ մարդու իրավունքների և ԶԼՄ-ների հանդեպ դիրքորոշման առնչությամբ, հայտնում է Reuters գործակալությունը։

 

«Կասկած չկա, որ նախագահ Էրդողանը վերընտրվել է ժողովրդավարական գործընթացի միջոցով, սակայն, ես կարծում եմ, որ դիրքորոշումը, որը նրանք ունեն մամուլի հանդեպ, կարող է Թուրքիային հանգեցնել շատ տխուր հետևանքների»,- ասել է Օբաման:

 

Նախագահը նաև հայտնել է, որ հավատում է մամուլի, կրոնի ազատությանն ու օրենքի գերակայությանն ու ժողովրդավարությանը։
 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս, դատարանի որոշմամբ,ճանաչվել է լրագրողներ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի դեմ գործով հայցվորներից մեկը։ Նրանց լրտեսության հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի խոշորագույն թերթերից մեկի երկու լրագրողներ մեղադրվում են լրտեսության մեղադրանքով: Նրանք բացահայտել էին Թուրքիայի և Սիրիայում գործող ահաբեկիչների միջև եղած կապերը։

 

Լրահոս

Դիտել ավելին