Կարևոր իրադարձություններ

Աշոտ Ղուլյանը մասնակցում է Եվրոպական ազատ դաշինքի տարեկան համագումարին

02 Ապրիլ, 2016 10:00
Աշոտ Ղուլյանը մասնակցում է Եվրոպական ազատ դաշինքի տարեկան համագումարին

ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 31-ից ապրիլի 3-ը Կորսիկայի (ֆրանսիա) Այաչո քաղաքում մասնակցում է Եվրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) 14-րդ համագումարին:

 Արցախի ժողովրդավարական կուսակցության մամուլի ծառայությունից, ապրիլի 1-ին տեղի է ունեցել Եվրոպայի ազատ դաշինքի համագումարի բացման արարողությունը, որի ժամանակ ԵԱԴ նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին իր խոսքում հատուկ ողջունել է Արցախի խորհրդարանի ղեկավարին՝ ընդգծելով, որ ԱԺԿ շնորհիվ եվրոպական կուսակցությունների դաշինքն ընդլայվնել է Եվրամիության սահմաններից դուրս։

14-րդ համագումարի ծրագրում նախատեսված են բազմաթիվ հարցերի քննարկումներ, որոնցում գերակշռում են ինքնորոշման ուղին ընտրած ժողովուրդների կողմից ներկայիս մարտահրավերների հաղթահարման թեմաները։

Նախատեսվում են Աշոտ Ղուլյանի հանդիպումները ԵԱԴ ղեկավարության և մի շարք կուսակցությունների պատասխանատուների հետ։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բաուտցեն քաղաքում անցկացված ԵԱԴ տարեկան համագումարում Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը միաձայն ընտրվել էր Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ։

 

Լրահոս

Դիտել ավելին