Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ը առաջիկայում Հայաստանի դեմ բազմաթիվ վճիռներ է կայացնելու. «Ժողովուրդ»

02 Ապրիլ, 2016 08:15
ՄԻԵԴ-ը առաջիկայում Հայաստանի դեմ բազմաթիվ վճիռներ է կայացնելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ը մարտի 18-ի իր համարում գրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջիկայում Հայաստանի դեմ բազմաթիվ վճիռներ է կայացնելու, քանի որ ՀՀ-ից ուղարկված գործերը վերջին տարիներին արհեստականորեն «քնեցվել» են։ Երկու օր առաջ ԵԴ-ն Հայաստանի դեմ հերթական վճիռը կայացրեց, մարտին սա արդեն 2-րդ վճիռն է։ Սակայն հատկապես քաղաքական շրջանակները հետաքրքրությամբ սպասում են Մարտի 1-ի գործերի վերաբերյալ ԵԴ վճիռներին։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ մարտի 1-ի գործերով ՀՀ կառավարությունը կարողացել է այնպես անել, որ գործերի մի մասը տեխնիկական պատճառներով ԵԴ-ի կողմից չքննարկվի։ Իսկ մնացած մասը, որոնց դեպքում չեն կարողացել գործը «հետ» բերել, ՀՀ կառավարությունը սկսել է ժամանակ ձգելու մարտավարություն իրականացնել։ Սակայն այս գործելաոճը ՀՀ իշխանությունների համար բումերանգի արդյունք կարող է ունենալ, քանի որ Մարտի 1-ի գործերի մի մասի վերաբերյալ ԵԴ վճիռները ենթադրվում է, որ կհրապարակվեն 2017 թվականի ապրիլին կայանալիք Աժ ընտրությունների նախաշեմին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին