Կարևոր իրադարձություններ

Քո ծննդյան թվի գաղտնիքները

09 Ապրիլ, 2016 20:33
Քո ծննդյան թվի գաղտնիքները

Ծննդյան օրվա թիվն անփոփոխ է: Այդ թիվը կարող է բնութագրել ձեր բնավորությունը: Այն համարվում է ճակատագրական թիվ:

Իսկ Ինչպե՞ս հաշվարկել ծնդյան օրվա տատանումային դաշտի թիվը:

Տատանումային դաշտի թիվը հաշվարկվում է հետեւյալ մեթոդով. գումարվում են ծննդյան օրվա, ամսվա, տարվա թվերի բոլոր բաղադրիչները, օրինակ.
23 հունվարի, 1955թ. = 1+2+3+1+9+5+5=26=2+6=8։
Այսպիսով, տատանումային դաշտի թիվը մեր օրինակում հավասար է 8-ի։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 6

Ծննդյան 6 թիվը համարվում է անգերազանցելի։ Այս թիվն ունեցող մարդիկ իրենց բնույթով ազնիվ, շիտակ եւ վստահելի են։ Առաջադիմական հայացքների տեր են, սակայն դա ավելի շատ իրենց համար «կերպար» ստեղծելու, շրջապատի համակրանքն ու հարգանքը վայելելու համար է։ Որպես կանոն, այս մարդիկ խաղաղասեր են եւ իրենց շրջապատում էլ են փորձում խաղաղ և հանգիստ մթնոլորտ ստեղծել։ Նրանցից բառի բուն իմաստով լավատեսություն եւ կենսախնդություն է ճառագում։
Նրանք իրենց վստահված գործերը հաջողությամբ են կատարում եւ յուրաքանչյուր աշխատանքում իրենց արդարացնում են։ Պետք է ասել, որ այդ մարդիկ բավարարվում են ձեռք բերածով եւ մեծ փառքի եւ հաղթանակների չեն ձգտում։
Սառնասրտության դիմակը նրանց չի սազում, քանզի այն կասկածի եւ անվստահության մթնոլորտ կարող է ստեղծել։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 7

Ծննդյան 7 թիվը խորհրդանշում է թե՛ առեղծվածությունն ու չբացահայտված լինելու ցանկությունը և թե՛ գիտելիքների խորն իմացությունը։ Այս հակասությունների շարքը կարելի է անդադար շարունակել։
Ծննդյան 7 թիվ ունեցող մարդկանց հատուկ են բնավորության այնպիսի արտառոց գծեր, ինչպիսիք են` ջանասիրությունն ու բանաստեղծական ոգին, տարօրինակությունները, վերլուծական մտածողության հակվածությունն ու խորը նրբազգացությունը, հարուստ և վառ երևակայությունը։
Այս թվի տակ ծնվում և դաստիարակվում են կոմպոզիտորներ ու երաժիշտներ, գրականագետներ ու բանաստեղծներ, փիլիսոփաներ ու ճգնավորներ, մտավորականներ ու մենակյացներ։
Ոգեշնչման համար նրանք մենության և առանձնանալու կարիք ունեն։ Այս թվի տակ ծնված թույլ անհատականությունները հեշտությամբ կարող են հուսալքության և հոռետեսության գիրկն ընկնել, իսկ առավել ուժեղները` դառնալ վառ անհատականություններ և հաճախ` համաշխարհային հռչակ վայելող մարդիկ։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 8

Ծննդյան 8 թիվը խորհրդանշում է գործարարությունը, կյանքի բոլոր ոլորտներում և հատկապես առևտրի եւ արդյունաբերության բնագավառներում հաջող առաջխաղացումը։
Ձգտելով կատարելության` այդ մարդիկ հաջողությամբ իրականացնում են իրենց ծրագրերն ու մտադրությունները, ինչում նրանց օգնում են կամքի ուժն ու դիմացկունությունը։ Նրանք չգիտեն խնայել ո՛չ իրենց, ո՛չ էլ ուրիշներին։
Արգելքները, հակառակորդներն ու անանցանելի թվացող խոչընդոտները կարծես նորանոր ուժեր են տալիս ծննդյան 8 թիվ ունեցող մարդկանց` նրանց դարձնելով ավելի դիմացկուն ու աշխատունակ։
8 թվի տակ ծնված մարդիկ օժտված են անգերազանցելի վարչական ջիղով։ Նրանք ունեն այնպիսի հմտություններ, որոնցով կարող են ղեկավարել մարդկանց եւ տանել իրենց հետեւից։ Այս երեւույթն առավել ակնհայտ է դառնում քաղաքական, զինվորական եւ գործնական ոլորտներում, որտեղ նրանք կարող են լինել դաժան եւ անողոք։
Ծննդյան 8 թիվ ունեցող մարդիկ խիստ քննադատաբար են վերաբերվում մարդկանց, ընկերներ ընտրելիս մեծ ուշադրություն են դարձնում վերջիններիս նյութական միջոցներին ու հասարակության մեջ զբաղեցրած դիրքին։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 9

Ծննդյան 9 թիվը խորհրդանշում է ուժեղ անհատականություն` օժտված մտավոր եւ հոգեւոր մեծ կարողություններով։ Նրանց հաջողությունը պայմանավորված է արվեստի հանդեպ ունեցած հակումներով, արտիստիկ խառնվածքով եւ ստեղծագործ ջիղով։
Նման մարդիկ ավելի լավ է հրաժարվեն առեւտրականի, մետալուրգի և զինվորականի մասնագիտություններից։
Շատ հաճախ ծննդյան 9 թիվ ունեցող մարդիկ չեն գիտակցում իրենց օժտվածությունը եւ սխալվում են մասնագիտությունն ընտրելու հարցում։
Այս թվի տակ ծնվածները հաճախ դառնում են մեծ գյուտարարներ կամ նշանավոր երաժիշտներ։
Ամեն ինչ պայմանավորված է երկու գործոնով` ընդունակություններով եւ ցանկությամբ, որոնք միշտ չէ որ համատեղվում են։ Եվ միայն այս երկու գործոնների համադրությունն է ապահովում տվյալ անհատի հաջողությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին