Անցկացրեք թեստը և պարզեք ձեր հոգեբանության մի շարք առանահատկությունները:
Կարդալով պնդումները, դրանցից յուրաքանչյուրը գնահատեք հետևյալ կերպ. լիովին ճիշտ է` 5 միավոր, ավելի շատ այո, քան ոչ` 4, երբեմն՝ 3, ավելի շատ ոչ, քան այո` 2, ոչ` 1:
1. Ես տեսնում եմ վառ, հրաշալի երազներ:
2. Նախաձեռնելով ինչ-որ աշխատանք, ես չեմ սիրում ինձ կաշկանդել գործողությունների ծրագրով, այլ
գլխավորապես առաջնորդվում եմ կանխազգացմամբ:
3․ Իմ մի շարք կարևոր որոշումների վրա շրջապատն ազդեցություն է ունենում:
4. Հետաքրքրվում եմ թատրոնով, պոեզիայով, գեղանկարչությամբ:
5. Ես գործնական մարդ չեմ:
6. Հեշտությամբ ինձ կարող եմ ինչ-որ կենդանու դերում պատկերացնել:
7. Լարվում եմ, երբ բնակարանում ամեն ինչ հստակ դասավորված է, և յուրաքանչյուր առարկա իր տեղն ունի:
8. Ինձ հեշտ է նեղացնելն ու վիրավորելը:
9. Երբ ինձ մոտ մարդու հետ ինչ-որ բան է պատահում, ես ինձ զգում եմ այնպես, կարծես դա ինձ հետ է տեղի ունեցել:
10․ Ֆիլմերում, թատրոնում և գրականության մեջ ես նախընտրում եմ ամբողջական սյուժեի ոչ միանշանակ, կիսաբացահայտված զարգացումը:
11. Իմ զգացմունքներն աննկատ փոխակերպվում են մեկը՝ մյուսին:
12. Երբեմն թվում է, թե ինչ որ մեկն ինձ է կանչում, սակայն շրջվելով` ոչ ոքի չեմ տեսնում:
13. Մի փոքր տխուր կարելի է համարել այն կազմակերպությանը, որտեղ բոլորը հստակ պատկերացնում են իրենց պարտականությունները, և բացարձակ պարզ է, թե ով՝ ինչի համար է պատասխանատու:
14. Սիրում եմ երազների ու երևակայության գիրկն ընկնել:
15. Որոշ մարդկանց հետ իմ անմիջականությունն ու ավելորդ մտերմությունը ինձ համար խնդիրներ են ստեղծում:
16. Ես հեշտորեն եմ հիշում իմ մանկական զգացմունքներն ու ապրումները:
17. Դժվար է հստակ գիծ անցկացնել այն մարդկանց միջև, ովքեր հոգեբանական խնդիրներ ունեն նրանցից, ովքեր բացարձակ ձերբազատված են նման խնդիրներից:
18. Հրաշալի ծնողներն իրենց հոգու խորքում մի քիչ երեխա են:
Գումարեք միավորները և ծանոթացեք եզրակացություններին
Մինչև 25 միավոր
Դուք կյանքի ուրախություններից ստանում եք ոչ շատ հաճույքներ: Կարող եք շրջապատի մարդկանց հետ ունենալ շփման բարդություններ: Փոխարենը՝ շատ հավասարակշռված եք և դժվար կլինի ձեզ հունից հանել: Դուք հազվադեպ եք հապշտապ որոշումներ կայացնում, առաջնորդվում եք ոչ թե զգացմունքներով, այլ տրամաբանությամբ: Խորհուրդ. Մի ներփակվեք և ավելի շատ քնքշություն ցուցաբերեք ընտանիքի անդամների հանդեպ:
26-50 միավոր
Ձեր հոգեբանությունը մոտ է ոսկե միջինին, ինչը բոլորովին էլ վատ չէ: Չափավորությունը կարող է դառնալ ձեր հաջողության գրավականը:
50 միավորից բարձր
Հնարավոր է, դուք շատ զգայուն եք արտաքին գրգռիչների նկատմամբ: Բոլորից շատ եք տառապում բարձր ձայներից և պայծառ լույսից: Կասկածամիտ եք և, ըստ երևույթին, հաճախ եք փոփոխում տրամադրությունը: Այդպիսի հոգեբանությամբ անձիք ստեղծագործող անհատներ են: Աշխատեք հնարավորության դեպքում հանգիստ վերաբերվել կատարվող իրադարձություններին և ձեր սիրտը մի բացեք առաջին իսկ պատահածի մոտ:
Աղբյուր` LADYNEWS.am