Կարևոր իրադարձություններ

Սիրտը բուժում ենք կիտրոնով

08 Ապրիլ, 2016 23:47
Սիրտը բուժում ենք կիտրոնով

Կիտրոնի բաղադրության մեջ մտնող շատ նյութեր բարերար ազդեցություն են թողնում սրտի մկանների տոնուսի վրա, ամրացնում եn անոթները` դրանով նպաստելով աթերոսկլերոզի կանխարգելմանը, նաև պաշտպանելով անոթները խոլեստերինային կուտակներով խցանվելուց: Կիտրոնն օգնում է հավասարակշռել սիրտ-անոթային համակարգի ակտիվությունը:

Աթերոսկլերոզ. անոթների այս քրոնիկական հիվանդության կանխարգելման և բուժման գործում կարևոր դեր են կատարում կիտրոնն ու սխտորը:

1 գլուխ սխտորը ճզմել, խառնել 1 կիտրոնի հյութի և 2 թեյի գդալ մեղրի հետ: Խառնուրդը բաժանել 2 մասի և ընդունել առավոտյան ու երեկոյան` ուտելուց կես ժամ առաջ:
400 գ սխտորը, 4 կգ նեխուրը` տերևներով ու արմատներով, 400 գ ծովաբողկը և 8 կիտրոնն անցկացնել մսաղացով և լցնել ապակյա տարայի մեջ: Տարան ամուր փակել սրբիչով, 12 օր պահել տաք տեղում, դրանից հետո 3 օր սառնարանում: Քամել հյութը և օրական 3 անգամ ընդունել 1 ճաշի գդալ ուտելուց 15 րոպե առաջ:

Երակների հիվանդություն. Այս խնդրի դեպքում քնելուց առաջ հիվանդ հատվածների վրա կիտրոնի շերտիկներ դնել, փաթաթել որևէ տաք շորով: Կիտրոնի հյութը մաշկի միջով թափանցում է և ներծծում բուշտերն ու խարամները: Լուրջ խնդրի դեպքում նման թրջոցներ կարելի օրական մի քանի անգամ դնել:

Հիպերտոնիա. Զարկերակային արյան բարձր ճնշման դեպքում օգտակար են բոլոր ցիտրուսները: Բուժումը ցանկալի է սկսել, երբ խնդիրը նոր-նոր է առաջացել:

Անհրաժեշտ է 1-ական բաժակ ծովաբողկի և գազարի, 1 կիտրոնի հյութեր և 1 բաժակ մեղր: Այս ամենը խառնել և օրական 3 անգամ ընդունել 1 ճաշի գդալ ուտելուց 1 ժամ առաջ: Բուժման կուրսը 2 ամիս է: Խառնուրդը պահել սառնարանում:
Կիտրոնի կեղևը նույնպես օգնում է զ/ճ-ն իջեցնելուն: Թուրմ պատրաստելու համար վերցնել 2 ճաշի գդալ թարմ կիտրոնի կեղև, ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր և մարմանդ կրակով եփել մոտ կես ժամ, թողնել թրմվի 10 րոպե, ապա քամել: Ընդունել 0,5 բաժակ օրական 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ:
Հիպերտոնիկներին հանձնարարվում է ամեն օր ուտել կեսական կեղևով կիտրոն, կարելի կիտրոնը խառնել մեղրի հետ:
Հիպերտոնիայի դեպքում և սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով կարելի է պատրաստել հետևյալ խառնուրդը՝ հավասար քանակությամբ վերցնել կեղևով կիտրոն՝ առանց կորիզների, լոռամրգի, մասուրի թարմ պտուղներ և մեղր: Անցկացնել մսաղացով և խառնել: Փակ տարայի մեջ լցնել ու մեկ օր թրմել, ապա պահել սառնարանում: Ընդունել 1-ական ճաշի գդալ օրական 3 անգամ ուտելուց 15 րոպե առաջ:

Կիտրոնով բուժման հակացուցումներն են՝

ստամոքսի և 12-մատնա աղու խոցը,
բոլոր տեսակի գաստրիտները,
պանկրեատիտը,
լեղապարկի և լեղուղիների հիվանդությունները,
լյարդի հիվանդությունները,
ցիտրուսներով պայմանավորված ալերգիան,
մեծ քանակությամբ կիտրոնը կարող է վնասել ատամների էմալին:

Լրահոս

Դիտել ավելին