Կարևոր իրադարձություններ

Պալմիրայում ԻՊ-ի զոհերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել

01 Ապրիլ, 2016 23:40
Պալմիրայում ԻՊ-ի զոհերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել

Սիրիայի Պալմիրա քաղաքում հայտնաբերվել է զանգվածային հուղարկավորության վայր, որտեղ գտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 25 զոհի դի։ Այս մասին հայտնում է ТАСС -ը: Աղբյուրի փոխանցմամբ` զոհերի մեծ մասը կազմում են կանայք և երեխաներ, ովքեր սպանվել են ԻՊ գրոհայինների կողմից: Հիշեցնենք, որ Սիրիայի Պալմիրա քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում մարտի 27-ին ահեղ մարտեր էին ընթանում Սիրիայի կառավարական ուժերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների միջև: «Անապատի բազեներ» գրոհային ջոկատի հրամանատար Աբու Խամզայի խոսքով՝ ջոկատին հաջողվել էր տեղակայվել բարձրադիր հատվածներից մեկում գտնվող բնակելի թաղամասում և գրավել տարածքը:

 

Լրահոս

Դիտել ավելին