Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն 86 միլիոն դոլար է ծախսել մի ինքնաթիռի վրա, որն այդպես էլ չի թռչել

01 Ապրիլ, 2016 23:05
ԱՄՆ-ն 86 միլիոն դոլար է ծախսել մի ինքնաթիռի վրա, որն այդպես էլ չի թռչել

ԱՄՆ Պենտագոնը և թմրամիջոցների դեմ պայքարի կառավարումը 7 տարվա ընթացքում 86 միլիոն դոլար են ծախսել ռազմական-հետախուզական ինքնաթիռ ստեղծելու և մոդերնիզացնելու վրա: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալության պաշտոնական կայքը՝ հղում տալով «The Washington Post»-ին: Ինքնաթիռը, սակայն, այդպես էլ չի թռչել:

«ATR 42-500»-ի ծրագիրը պետք է ավարտվեր դեռևս 2012թ-ի դեկտեմբերին, սակայն այն իրագործվել է մի շարք խնդիրներով, որոնք ամերիկացիների գրպանից խլել են 86 միլիոն դոլար, ինչը չորս անգամ գերազանցում է այն գումարը, որը սկզբնական շրջանում նախատեսվում էր ծախսել:

«The Washington Post»-ը գրում է, որ ինքնաթիռը արտադրվել է ԱՄՆ-ի աֆղանական առաքելությունն իրականացնելու համար:

Բացի այդ, յոթ տարիների ընթացքում Պենտագոնը տասնյակ միլիոն դոլար են ծախսել ինքնաթիռի վրա, իսկ սկզբանական շրջանում 22 միլիոն դոլար էր նախատեսվում ծախսել:

 

Լրահոս

Դիտել ավելին