Կարևոր իրադարձություններ

Համաշխարհային տնտեսությունում Իրանի վերաինտեգրման համար ժամանակ է պետք. Օբամա

01 Ապրիլ, 2016 22:34
Համաշխարհային տնտեսությունում Իրանի վերաինտեգրման համար ժամանակ է պետք. Օբամա

Համաշխարհային տնտեսությունում Իրանի վերաինտեգրման համար ժամանակ է պետք: Այս մասին Վաշինգտոնում անկացվող միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում «5+1» խմբի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա ընդգծել է, որ «միջուկային գործարքի իրականացման ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել»:

Օբաման նաեւ նշել է, որ Իրանը կատարել է գործարքի շրջանակում իր ստանձնած առանցքային պատրավորությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին