Կարևոր իրադարձություններ

Մենք չենք անդամակցի ԵՄ-ին, եթե դա խանգարի Ռուսաստանի հետ հարաբերություններին. Սերբիայի ԱԳՆ

01 Ապրիլ, 2016 20:44
Մենք չենք անդամակցի ԵՄ-ին, եթե դա խանգարի Ռուսաստանի հետ հարաբերություններին. Սերբիայի ԱԳՆ

Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիզա Դաչիչը հայտարարել է, որ Բելգրադը հետաքրքված է ԵՄ-ին անդամակցելով, եթե միայն նման քայլին չհետևի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:

Դաչիչն այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

«Մենք արդեն խոսել ենք դրա շուրջ: Մենք ցանկանում ենք անդամակցել Եվրոպական Միությանը, քանի որ դա մեր շահերից է բխում: Մեր երկիրը թե աշխարհագրորեն, թե քաղաքական տեսանկյունից Եվրոպայի մասն է կազմում, բայց դա երբեք չպետք է խոչընդոտ լինի Սերբիայի և Ռուսաստանի միջև լավ հարաբերությունների համար»,- ընդգծել է Սերբիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը:

Նշենք, որ Սերբիայի ԱԳ նախարարը հայտարարել էր ավելի վաղ, որ Սերբիան չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին