Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող Վլադիմիր Մելքոնյանի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

01 Ապրիլ, 2016 19:23
Հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող Վլադիմիր Մելքոնյանի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Աշոտի Մելքոնյանի սպանության դեպքի առթիվ։

 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

01.04.2016թ.՝ ժամը 12:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը:

 

Վ. Մելքոնյանը զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

 

Երրորդ կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին