Կարևոր իրադարձություններ

PKK-ն ստանձնել է Դիարբեքիրի պայթյունի պատասխանատվությունը

01 Ապրիլ, 2016 18:50
PKK-ն ստանձնել է Դիարբեքիրի պայթյունի պատասխանատվությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) ստանձնել է Թուրքիայի Դիարբեքիր քաղաքոմ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է 7 ոստիկան։

Պայթուցիկով լի ավտոմեքենան պայթեցվել էր քաղաքային ավտոկայանի շրջանում, որի մոտ գտնվել է ոստիկանական միկրոավտոբուսը։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է 27 մարդ, որոնցից 13-ը եղել են ոստիկաններ, իսկ 14-ը՝ քաղաքացիական անձինք։

 

Լրահոս

Դիտել ավելին