Կարևոր իրադարձություններ

Նախագահը ներկա է գտնվել «Երևան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը (լուսանկարներ)

24 Հոկտեմբեր, 2015 13:57
Նախագահը ներկա է գտնվել «Երևան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 24-26-ը անցկացվող «Երևան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն հինգերորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, փորձագետներ: Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին