Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

«Գիշերային գայլեր» մոտոակումբի անդամները Երևանում էին (լուսանկարներ)

01 Ապրիլ, 2016 18:17
«Գիշերային գայլեր» մոտոակումբի անդամները Երևանում էին (լուսանկարներ)

Չեռնոգորիայում գործող «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները մարտի 27-ին Երևանում էին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Չեռնոգորիայում հայկական «Անի» համայնքի ղեկավար Աննա Պետրոսյանը։ Ծրագիրն իրականացվել է Չեռնոգորիայում հայ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։

 

 

 

Մոտոակումբի ներկայացուցիչները հազարավոր կիլոմետրեր են կտրել-անցել, որպեսզի լինեն Երևանում։ Առաքելությունը մեկն էր՝ լինել աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում, այցելել Էջմիածին։ «Գիշերային գայլեր» մոտոակումբի անդամները եղել են Սևանում, Դիլիջանում, Էջմիածնում և Երևանում։

 

 

 

Նրանք Չեռնոգորիայի եկեղեցու կողմից նաև նամակ ու սրբապատկեր են հանձնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ ի նշան երկու ազգերի համագործակցության, բարեկամության։ Ակումբի անդամներն այսօր առավոտյան մեկնել են Հայաստանից։

 

Լրահոս

Դիտել ավելին