Կարևոր իրադարձություններ

Ռուսական ռազմակայանի հետախույզները Հայաստանի լեռներում վնասազերծել են պայմանական հակառակորդին

01 Ապրիլ, 2016 17:34
Ռուսական ռազմակայանի հետախույզները Հայաստանի լեռներում վնասազերծել են պայմանական հակառակորդին

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «Փամբակ» ալպյան զորափորձարանում ճամբարային հավաքի շրջանակներում մարտավարական հատուկ պարապմունքներ են անցկացրել «Ռատնիկ» ժամանակակից հանդերձանքի կիրառմամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մարտավարական, հատուկ, կրակային և լեռնային պատրաստության պարապմունքներում գործի են դրված 300-ից ավելի զինծառայողներ:

 

«Գործնական պարապմունքների ընթացքում հետախույզները կատարել են պայմանական անօրինական զինված կազմավորումների տեղաբաշխման շրջանի արգելափակման, դիվերիսոն հետախուզական խմբի շարժվող շարասյան վրա հարձակման, գերիների հարցաքննման, լեռնային-անտառային տեղանքում թաքցված զենքի ու զինամթերքի որոնման առաջադրանքներ՝ քարտեզի և ժամանակակից GPS-նավիգատորների օգտագործմամբ»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


«Փամբակ» զորափորձարանում մարտավարական հատուկ պարապմունքներ անցկացնելիս հետախուզման և միջոցառումների կատարման նկատմամբ հսկողության նպատակով կիրառվել են անօդաչու թռչող ապարատների հաշվարկներ՝ «Գրանատ» և «Տախիոն» տեսակի ինքնաթիռների օգտագործմամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին