Կարևոր իրադարձություններ

Վազքը օգնում է պահպանել տեսողությունը

10 Ապրիլ, 2016 16:00
Վազքը օգնում է պահպանել տեսողությունը

Վազքով զբաղվելն օգնում է կանխել տեսողության նվազումն ու վատացումը: Այս մասին են վկայում ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները՝ հայտնում է newsyou.info-ն:

10 տարի գիտնականները հետևել են մոտ 50 հազար մարդու առողջությանը:

Պարզվել է՝ մարդիկ, որոնք օրական միջինը վազել են 10 կմ, 37%-ով պակաս են ենթակա եղել կատարակտի առաջացման ռիսկին, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն վազել կամ օրական 2 կիլոմետրից ավելի չեն վազել:

Բացի դրանից՝ պարզվել է, որ վազքը կանխում է տեսողության տարիքային վատացումը:

Բժիշկները նշում են, որ բացի վազքից՝ մարդու տեսողության վրա դրականորեն են ազդում այլ ֆիզիկական վարժություններ ևս՝ օրական առնվազն 30 րոպե տևողությամբ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին