Կարևոր իրադարձություններ

Էրոս Ռամազոտիից մտադիր են մոտ 5 մլն եվրո պահանջել՝ Ռուսաստանում համերգների չեղարկման համար

01 Ապրիլ, 2016 17:16
Էրոս Ռամազոտիից մտադիր են մոտ 5 մլն եվրո պահանջել՝ Ռուսաստանում համերգների չեղարկման համար

Իտալացի երգիչ Էրոս Ռամազոտիից մտադիր են մինչև հինգ միլիոն եվրո պահանջել՝ Ռուսաստանում համերգները չեղարկելու համար: Այդ մասին հայտնում է Rambler տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով «Глобальные коммуникации» ընկերության փաստաբան Վալերի Պանասյուկին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական ընկերությունը, որը Ռամազոտիի համերգային շրջագայության կազմակերպիչն է, մտադիր է դատի տալ երգչի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու համար:

 

«Մենք հայց ենք պատրաստել, երկուշաբթի այն կփոխանցվի Մոսկվայի արբիտրաժային դատարան: Հայցը 1,5 միլիոն եվրոյի է, և հետագայում մենք պատրաստվում ենք ավելացնել գումարը՝ նոր ծախսեր ստանալու ընթացքում, շրջագայության համար նախատեսվում էր ավելի քան 10 քաղաք, այժմ նրանք հաշվում են ծախսերը»,- հայտարարել է Պանասյուկը:

 

Նրա խոսքով՝ հայցով ներկայացվող պահանջները ձևավորվում են ընկերության կրած ծախսերի հիման վրա՝ այն բանից հետո, երբ Ռամազոտին չեղարկեց Էստոնիայում, Հայաստանում և Ռուսաստանում կայանալիք համերգները։ Ապագայում պլանավորված է երգչի դեռ մոտ տասը ելույթ Ռուսաստանում: Եթե նա բաց թողնի նաև դրանք, ապա հայցի գումարը կավելանա մինչև 5 միլիոն եվրո:

 

Փաստաբանը բացատրել է, որ հայցը կներկայացվի երգչի պաշտոնական ներկայացուցիչ Radio Rama ընկերության դեմ:

 

Բացի այդ, ընկերությունում ցանկանում են մինչև 2 միլիոն եվրո պահանջել Trident Music պրոդյուսերական ընկերությունից, որը Ռամազոտիի համերգների կազմակերպման հարցերով գործընկերն է։

 

Լրահոս

Դիտել ավելին