Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի զինուժի կրակոցից 20-ամյա զինվոր է զոհվել

01 Ապրիլ, 2016 17:02
Ադրբեջանի զինուժի կրակոցից 20-ամյա զինվոր է զոհվել

Ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող,  20-ամյա Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Վ. Մելքոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Լրահոս

Դիտել ավելին