Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակը․ Արոնյանը 7-րդն է

01 Ապրիլ, 2016 16:17
Հրապարակվել է ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակը․ Արոնյանը 7-րդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները ապրիլի 1-ի դրությամբ: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2851):

Մեր շախմատիստներից Լևոն Արոնյանը (2784) 7-րդ հորիզոնականում է: Ցանկում են նաև՝ Գաբրիել Սարգսյանը (2693), Սերգեյ Մովսիսյանը (2659) և Վլադիմիր Հակոբյանը (2656):

Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2663): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2445) 42-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2434) 49-րդը:

 

Լրահոս

Դիտել ավելին