Կարևոր իրադարձություններ

Հայաստան այցելելու համար թուրք նախկին քաղաքապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

01 Ապրիլ, 2016 16:14
Հայաստան այցելելու համար թուրք նախկին քաղաքապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

2015 թվականի օգոստոսին Հայաստան այցելելու եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հետաքննությունը գտնում է, թե որպես դպրոցի ուսուցիչ՝ Աբդուլլահ Դեմիրբաշը պարտավոր էր Հայաստան այցի եւ Հայաստանի նախագահի հետ հանդիպելու մասին նախապես տեղեկացնել դպրոցի տնօրինությանը։

Ի պատասխան, նախկին քաղաքապետը, որը վերադարձել է ուսուցչական աշխատանքին, հայտարարել է, որ ամառային արձակուրդները կարող է անցկացնել որտեղ կամենա եւ պարտավոր չէ այդ մասին իրազեկել դպրոցի տնօրինությոանը: Բացի այդ, նա նշել է, որ Թուրքիայի օրենքներով Հայաստան այցելելն ու Հայաստանի նախագահի հետ հանդիպելն օրենքով արգելված չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին