Կարևոր իրադարձություններ

Volvo-ն Ռուսաստանում հետ է կանչում 3000 ավտոմեքենա

01 Ապրիլ, 2016 16:12
Volvo-ն Ռուսաստանում հետ է կանչում 3000 ավտոմեքենա

Շվեդական ավտոարտադրող Volvo-ի ռուսաստանյան մասնաճյուղը Ռուսաստանում հետ է կանչում 3316 ավտոմեքենա՝ տրանսպորտային միջոցների ծրագրային ապահովման հնարավոր թերությունների պատճառով։ 

 
Ավտոարտադրողը հետ է կանչում Volvo-ի  XC60, V60CC, XC70, V60, S60,V70 մոդելները։  
Ծրագրային թերությունները կարող են հանգեցնել ընթացքի ժամանակ մեքենայի անսպասելի կանգի, ինչպես նաև էլեկտրական համակարգերի խափանման։
 
Այս տարվա հունվարին Volvo-ն արդեն հետ էր կանչել ավելի քան 5000 ավտոմեքենա՝ շարժիչներին վառելիքի մատակարարման խնդիրների պատճառով։
 

Լրահոս

Դիտել ավելին