Կարևոր իրադարձություններ

Ամենահայտնի կին ճարտարապետի հանճարեղ աշխատանքները (լուսանկարներ)

01 Ապրիլ, 2016 16:07
Ամենահայտնի կին ճարտարապետի հանճարեղ աշխատանքները (լուսանկարներ)

Զահա Հադիդը համարվում է ամենահայտնի կին ճարտարապետը։ 2004 թվականին նա դարձել է առաջին կինը, որն արժանացել է ճարտարապետության ոլորտում հեղինակավոր Պրիտցկերյան մրցանակին, գրում է adme.ru-ն։

 

Նրա գրասենյակի կողմից նախագծված շենքերն անհնար է շփոթել և չճանաչել։ Աշխարհի տարբեր անկյուններում կառուցված նախագծերը միշտ այլ մոլորակից են թվում և տարբեր կերպ են կապ հաստատում շրջակա միջավայրի հետ։

 

Adme.ru-ն, ի հիշատակ ճարտարապետի, ներկայացնում է նրա լավագույն նախագծերը։

 

Երեկ հաղորդվել է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ծագումով Իրաքից բրիտանուհի ճարտարապետ Զահա Մուհամեդ Հադիդը։

 

 

 


1. Riverside տրանսպորտի թանգարանը, Գլազգո: Կառուցվել է 2009 թվականին:


2. Մարզադաշտ 2022 (նախագիծ), Քաթար


3. Մետրոյի ոսկյա կայարան. Էր-Ռիյադ, Սաուդյան Արաբիա


4. Beko Masterplan բազմաֆունկցիոնալ համալիր, Բելգրադ, Սերբիա


5. Բնակելի շենք, Մանհեթեն, ԱՄՆ


6. Պոլիտեխնիկական ինստիտուտ, Հոնկոնգ, Չինաստան


7. Բեթհովենի անվան փառատոնային համալիր, Բոնն, Գերմանիա, 2020 (նախագիծ)


8. 40-հարկանի հյուրանոց, Մակաո, Չինաստան


9. Մշակույթի և արվեստի միջազգային կենտրոն, Չանշա, Չինաստան


10. Signature Towers երկնաքերեր, Դուբայ, ԱՄԷ


11. Opus Office Tower, Աբու Դաբի, ԱՄԷ


12.  Օլիմպիական մարզադաշտ, Տոկիո 2022, Ճապոնիա (նախագիծ)


13. Բերնեմա տաղավարներ, Չիկագո, ԱՄՆ


14. Մասնավոր առանձնատուն, Բարվիխա, Ռուսաստան

 

Լրահոս

Դիտել ավելին