Կարևոր իրադարձություններ

Դրամապանակի գողը հայտնաբերվեց

01 Ապրիլ, 2016 15:47
Դրամապանակի գողը հայտնաբերվեց

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մալաթիայի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին: Պարզվել է, որ նա թիվ 67 երթուղային միկրոավտոբուսի սրահում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել են սոցիալական և բանկային քարտեր: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն:

 

Լրահոս

Դիտել ավելին