Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է գեներալ Մանվել Գրիգորյանն այցելել Կաթողիկոսին եւ ոչ միայնակ

01 Ապրիլ, 2016 14:45
Ինչո՞ւ է գեներալ Մանվել Գրիգորյանն այցելել Կաթողիկոսին եւ ոչ միայնակ

ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը այցելել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին: ԵԿՄ վարչությունից SHAMSHYAN.com-ին հայտնեցին, որ Զորավար Մանվել Գրիգորյանն անչափ կարեւորում է սերունդների քրիստոնեական դաստիարակությունը: Պատահական չէ, որ եռասերունդ Երկրապահի եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու միջեւ ազգաշահ գործակցություն է ծավալվել: ԵԿՄ 1-րդ հոբելյանական համագումարից հետո՝ 2014-ի փետրվարի 26-ին, նորընտիր վարչությունն արժանացավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ընդունելությանն ու օրհնանքին: Վեհափառը Երկրապահին օրհնած Խաչ նվիրեց, որ այսօր կազմակերպության կարեւորագույն խորհրդանիշերից է: Նույն տարում վեհափառի նախաձեռնությամբ Երկրապահի օրը ճանաչվեց եկեղեցու կողմից, եւ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մայիսի 8-ին սուրբ պատարագ է մատուցվում: Վեհափառի կարգադրությամբ պատանի երկրապահները եւս մայր եկեղեցու ճանաչումն ստացան: 2015-ից սկսած՝ մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, որը Երկրապահի ղեկավար, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ նաեւ պատանի երկրապահների երդման օրվա է վերածվել, պատանիների օրհնության կարգեր են անցկացվում բոլոր եկեղեցիներում: Եվ ահա, հերթական հանդիպումը՝ Սպարապետի ծննդյան եւ պատանի երկրապահների երդման տոնական միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուց հետո, նաեւ՝ Հարության տոնի առիթով, Ամենայն հայոց կաթողիկոսը դարձյալ հայրապետական օրհնություն տվեց Երկրապահ կամավորականների միությանը: Միջոցառումը սկսվել է աղոթքով: Երկրապահի եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կարեւորությունը գնահատել են Զորավարն ու վեհափառ հայրապետը: 

 

Լրահոս

Դիտել ավելին