Կարևոր իրադարձություններ

Չեմ պատրաստվում «Ռեալ» վերադառնալ. Օզիլ

01 Ապրիլ, 2016 14:31
Չեմ պատրաստվում «Ռեալ» վերադառնալ. Օզիլ

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հերքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադառնալու մասին շրջանառվող լուրերը:

««Ռեալ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հիանալի ֆուտբոլիստ է եղել: Նա ապրում էր ֆուտբոլով: Երբ ծանոթացա Զիդանի հետ, նա արդեն ավարտել էր կարիերան: Բայց Զինեդինը միշտ պատրաստ էր օգնել:

Ապագայիս մասին ոչ ոք ոչինչ չգիտի: Ես մտածում եմ միայն «Արսենալ»-ի մասին: Իսպանիայի վերադառնալու ցանկությանս մասին շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- Mirror-ը մեջբերում է Օզիլի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին